Ստեղծվել է նեյրոնային ցանց, որը նմանակում է մարդու ձեռագիրը

Վերջին լուրերը
Ստեղծվել է նեյրոնային ցանց, որը նմանակում է մարդու ձեռագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄԷ-ի Մուհամմադ բին Զայեդի արհեստական ​​ինտելեկտի համալսարանի գիտնականները նեյրոնային ցանց են ստեղծել, որը մարդու ձեռագիր տեքստի հիման վրա կարող է ընդօրինակել նրա ձեռագիրը, այս մասին ասվում է համալսարանի կայքում։

Մոդելին վարժեցնելու համար ձեռագիր տեքստի մի քանի պարբերություն է պահանջվում: Ներկա պահին նեյրոնային ցանցն աշխատում է անգլերենով և ֆրանսերենով, սակայն այժմ գիտնականներն այն վերապատրաստում են արաբերենով։

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 80%-ը նեյրոնային ցանցի կողմից ստեղծված ձեռագիրը համարել է իր իրական ձեռագրի կրկնօրինակը։

Կեղծ ձեռագիր օգտագործելու ռիսկերը վերացնելու համար գիտնականները նաև նեյրոնային ցանց են մշակում, որը կարող է տարբերակել մոդելավորված ձեռագիրն իրական ձեռագրից:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները