Վրաստանում գործող 500 Global Accelerator Program-ն ընդունում է հայտեր Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (Հայաստանը գտնվում է այդ տարածաշրջանում) վաղ (pre-seed) տեխնոլոգիական ստարտափներից։
Համատեղելով և՛ անհատական, և՛ վիրտուալ բաղադրիչները՝ 12-շաբաթյա անվճար ներդրումային ծրագիրը վաղ փուլի ստարտափներին առաջարկում է անհատական մենթորություն, աճի վրա կենտրոնացած ծրագրավորում, բացառիկ մուտք դեպի համաշխարհային ցանց և ֆինանսավորում ապահովելու հնարավորություն:
Ծրագրի մասին մանրամասների տեղեկանակու համար կարող եք փետրվարի 8-ին միանալ 500 Global-ի տեղեկատվական նիստին՝ ծրագրի գործընկեր Պեդրո Վիեյրայի հետ։
Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։