Տեխնոլոգիական հսկա Microsoft-ը առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Դրա շուկայական արժեքը 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է iPhone արտադրողինը։
Microsoft (MSFT) տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը NASDAQ-ում առևտրի ընթացքում աճել են 1,5%-ով: Արդյունքում ընկերության շուկայական արժեքը հասել է 2,888 տրիլիոն դոլարի։ Միաժամանակ Apple-ի (AAPL) բաժնետոմսերը նվազել են 0,3%-ով, իսկ ընկերության շուկայական արժեքը կազմել է 2,887 տրլն դոլար։
Վերլուծաբանները, սակայն, Apple-ից «ճեղքում» են սպասում։ Ընկերությունն արդեն թողարկել է Vision Pro խառը իրականության ակնոցները։ Ակնկալվում է, որ այն կունենա նաև իր անձնական նեյրոցանցը, որոնց շնորհիվ, հավանաբար, ապրանքանիշը կվերականգնի իր դիրքերը։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: