ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգվեց ևս 1 տարով

Վերջին լուրերը
ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգվեց ևս 1 տարով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովն ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 66 կողմ ձայն:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ նախատեսելով, որ հավաստագրերի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2015 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս օրենքի արդյունքում հարյուրավոր նոր ընկերություններ են մուտք գործել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտ: «Հազարավոր աշխատակիցներ իրենց եկամտային հարկի բեռի իջեցմամբ, ինչպես նաև շահութահարկի զրոյական դրույքով աշխատանքի արդյունքում կարողացել են հավելյալ արժեքներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար»,-ասաց Արշակյանը:

Ինչպե՞ս ստանալ ՏՏ հավաստագիր

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները