Երգչուհի և պրոդյուսեր, ինչպես նաև Իլոն Մասկի նախկին կին Գրայմսը (Քլեր Բաուչեր), ամերիկյան Curio ստարտափի հետ համատեղ ներկայացրել է աշխարհում առաջին ChatGPT-ով խաղալիքները, որոնք կարող են անվերջ խոսել երեխայի հետ։ Խաղալիքները մշակվել են OpenAI-ի աջակցությամբ։
Շարքը բաղկացած է երեք փափուկ խաղալիքներից՝ Gabbo-ն, Grem-ը и Grok-ը: Վերջինս ստացել է նույն անունը, ինչ Իլոն Մասկի xAI չաթբոտը, որը ինտեգրված է X սոցիալական ցանցին։ Խաղալիքն արդեն կարելի է ձեռք բերել 99 դոլարով՝ նախապես պատվիրելով պաշտոնական կայքում։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես աշխատել եմ Curio-ի զարմանալի թիմի հետ՝ ստեղծելու ինտերակտիվ խաղալիք, որը խոսում է երեխաների հետ առանց էկրանի: Այսօր մենք գործարկում ենք Grok-ի բետա տարբերակը»,- գրել է Գրայմսը սոցցանցում։
Յուրաքանչյուր խաղալիք ունի իր բնավորությունը: Երգչուհին ձայնագրել է իր ձայնն AI-ի համար, որն այնուհետև այդ ձայնագրությունների հիման վրա հնչյունավորել է բոլոր կերպարներին։
Ինչպես նշել է երգչուհին, խաղալիքները ի սկզբանե ստեղծվել են իր և Մասկի համատեղ երեխաների համար։
Խաղալիքներն ունեն ներկառուցված Wi-Fi և Bluetooth մոդուլներ, խոսափող, արագացուցիչ և բարձրախոս։ Նրանք միանում են սմարթֆոններին՝ հարմարեցնելով խաղալիքների վարքագիծը:
Ինչպես գրում է The Washington Post-ը, գիտնականներն ու ներդրողները ասում են, որ դեռ վաղ է գնահատել արհեստական ինտելեկտով խաղալիքների հնարավոր ազդեցությունը երեխաների վրա, սակայն, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին նման խաղալիքների բում է սպասվում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։