Google-ը ներկայացրել է իր «ամենաառաջադեմ» գեներատիվ AI մոդելը՝ Gemini-ն

Վերջին լուրերը
Google-ը ներկայացրել է իր «ամենաառաջադեմ» գեներատիվ AI մոդելը՝ Gemini-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը ներկայացրել է արհեստական ​​ինտելեկտի իր ամենաառաջադեմ մոդելը՝ Gemini-ն, որը կարող է մշակել տեղեկատվության բազմաթիվ ձևեր, ինչպիսիք են վիդեո, աուդիո և տեքստը, և կարող է աշխատել ցանկացած սարքի հետ՝ տվյալների կենտրոններից մինչև շարժական սարքեր, գրում է Financial Times-ը։

Google-ը Gemini-ին անվանում է իր դեռևս «ամենամեծ և ամենահզոր» AI մոդելը: Այն ի սկզբանե նախագծված է մուլտիմոդալ լինելու և տեքստի, պատկերների, վիդեո, աուդիո և կոդ վերլուծելու կարողության համար: Մոդելը ներկայացված է երեք տարբերակով՝ Gemini Nano, Gemini Pro և Gemini Ultra։

Gemini Pro-ն արդեն օգտագործվում է Bard չատբոտում: Այն հասանելի է անգլերենով հարցումների համար ավելի քան 170 երկրներում: 2024-ին այն նախատեսում են ներդնել «Google որոնում»-ում։

Google Pixel 8 սմարթֆոններին ավելացվել է Gemini Nano տարբերակը, որն աշխատում է հենց սարքի վրա և առանց ինտերնետ կապի։ Դրա օգնությամբ օգտատերերը կարող են ձայնագրությունների համառոտ տարբերակները ստանալ և ստեղծել պատասխանների սևագիր WhatsApp-ում՝ Gboard ստեղնաշարից օգտվելիս: Ապագայում ընկերությունը նախատեսում է մոդելն ավելացնել այլ ծառայություններում, այն կկարողանան օգտագործել նաև երրորդ կողմի Android հավելվածների մշակողները։

Google-ից հայտնել են, որ Gemini Ultra-ի ամենահզոր տարբերակը գերազանցում է մարդկային փորձագետներին 57 առարկաների թեստերում, այդ թվում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն, բժշկություն, իրավունք և այլն: Այն նաև մի քանի թեստում գերազանցել է Open AI-ի ChatGPT 4 հանրահայտ չատբոտին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները