Xiaomi SU7 էլեկտրական սեդանը նկատվել է Շաոքսին քաղաքի միջազգային մայրուղու վրա փորձարկման ժամանակ: Մեքենան պատված է կարմիր, սպիտակ և սև կամուֆլյաժով, իսկ հետևի ակտիվ սփոյլերը բարձրացված է։
Xiaomi-ն դեկտեմբերին կոնֆերանս կանցկացնի, որտեղ SU7-ը պաշտոնապես կներկայացվի և կսկսվեն նախնական պատվերները: Միջացառման ամսաթիվը դեռ չի հայտարարվել, սակայն չինական լրատվամիջոցները նշում են, որ դեկտեմբերի 27-ին կլրանա 1000-րդ օրը, երբ Xiaomi-ն հայտարարել է մեքենան թողարկելու պլանների մասին:
Անցյալ ամիս պարզվեց, որ Xiaomi-ն որպես պայմանագրային արտադրող կօգտագործի BAIC պետական ընկերությունը: Սա բավականին տարածված է Չինաստանում EV ստարտափների համար:
Տեղական լրատվամիջոցները նաև օրեր առաջ հայտնել էին, որ Xiaomi SU7-ը մտել է արտադրական գծի ստուգման հինգերորդ փուլ (PT5) BAIC-ի Պեկինի Յիժուանգ գործարանում: Գործարանը նախատեսում է դեկտեմբերին արտադրել 300 փորձնական մեքենա և պատրաստում է զանգվածային արտադրություն սկսել 2024 թվականի սկզբին։
Բացի այդ, 2024-ին Xiaomi-ն պատրաստվում է թողարկել երեք նոր մոդել։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: