Մինչ այդ՝ այս գործառույթը հասանելի էր միայն ChatGPT Plus-ի և Enterprise-ի վճարովի օգտատերերին: Ձայնային չատերն աշխատում են բոտի հավելվածում:
Ձայնային չատերի հիմքում արհեստական բանականությամբ աշխատող մոդելն է, որը տեքստը վերածում է ձայնի, ինչպես նաև խոսքի ճանաչման Whisper համակարգը: Այս գործառույթի շնորհիվ օգտատերը կարող է բանավոր հարց կամ առաջադրանք տալ ChatGPT-ին և ստանալ ձայնային պատասխան:
OpenAI-ը հրապարակել է հումորային օրինակ, թե ինչպես կիրառել բոտը: Այնտեղ աղջիկը հարցնում է, թե քանի 40-սանտիմետրանոց պիցցա է անհրաժեշտ պատվիրել 778 մարդու կերակրելու համար, որոնք «սովածացել են աշխատավայրում անցկացրած երկար երեկոյից հետո» (OpenAI-ի հենց այդքան աշխատակից էր պահանջում վերադարձնել ԱԼթմանին գործադիր տնօրենի պաշտոնում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: