WhatsApp-ն այսօր հայտարարել է այն մասին, որ օգտատերերը հնարավորություն են ստանալու միանգամից երկու անձնական հաշիվ օգտագործել միաժամանակ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի փոփոխել երկու օգտահաշիվները մեկ WhatsApp էջում:
Այդ մասին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում և նշել է, որ այդ գործառույթը շուտով կհայտնվի նաև Android օգտատերերի մոտ:
Ինչպե՞ս «լեզու գտնել» Ցուկերբերգի հետ
Պատմականորեն այնպես էր ստացվել, որ մարդիկ ստիպված էին միանգամից երկու հեռախոս ունենալ, որպեսզի օգտագործեին WhatsApp-ի երկու օգտային հաշիվներ: Այժմ ընկերությունը հնարավորություն է տալիս օգտահաշիվներ փոփոխել մեկ հեռախոսում:
«Եթե ցանկանում եք, օրինակ, փոփոխել Ձեր անձնական և աշխատանքային հաշիվները, Ձեզ համար այս գործառույթը շատ օգտակար կլինի: Այլևս կարիք չի լինի ամեն անգամ դուրս գալ մեկ հաշվից, ունենալ երկու հեռախոս կամ անհանգստանալ այն մասին, որ հաղորդագրությունները սխալ տեղից կուղարկվեն», — նշվում է ընկերության բլոգային գրառման մեջ:
Օգտատերերը կարող են անցնել մեսենջերի «Կարգավորումներ», ապա «ավելացնել նոր օգտային հաշիվ» բաժինները՝ ավելացնելու երկրորդ օգտային հաշիվը:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: