Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Տևողությունը՝ 5 օր, օրական՝ 2 ժամ
Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք
Դասընթացի մասին.
«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Արբանյակային տեխնոլոգիայի ներածություն» դասընթացի հայտերի ընդունումը:
Արհեստական արբանյակները ստեղծվել են տիեզերքի հետազոտան համար՝ կատարելով անհրաժեշտ տիեզերական առաքելություններ: Տիեզերական հետազոտությունը ներառում է Երկրի դիտարկումը, տիեզերական աստղագիտությունը և Արեգակնային համակարգի ուսումնասիրությունը:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.
- արհեստական արբանյակների մշակման հիմնական սկզբունքներին,
- արհեստական արբանյակների տեսակներին, պահանջներին և կիրառությանը,
- արբանյակների մշակման, հավաքման և փորձարկման հիմունքներին՝ մեկնարկից մինչև գործարկում։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ լրացնել հետևյալ այս հայտաձևը։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի 17-ից բարձր տարիքի ուսանողներին։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: