Հայտնի են «Ներուժ 4.0» ծրագրի հաղթողները

Վերջին լուրերը
Հայտնի են «Ներուժ 4.0» ծրագրի հաղթողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ավարտվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 23-28-ը Դիլիջանում անցկացված «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը: Օգոստոսին 27-ին տեղի է ունեցել միջոցառման փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են ծրագրի հաղթողները:

Մինչ միջոցառման փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մասնակից թիմերի տեխնոլոգիական, նորարարական գաղափարների և նախագծերի շնորհանդեսը, որի գնահատման հիման վրա նախապես ձևավորված հանձնաժողովը որոշել է ծրագրի հաղթողներին:

Այս տարվա ծրագրով հաղթող թիմերը, որոնք դրամաշնորհ են ստացել Հայաստանում ստարտափ հիմնելու և իրենց կողմից ներկայացված գաղափարները կյանքի կոչելու նպատակով, որոշվել են երկու մակարդակում՝ գաղափարի փուլում գտնվող թիմեր և պրոդուկտ ունեցող թիմեր:

Հանձնաժողովի որոշմամբ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրել է «Propulsion Lab»-ը, 2-րդ տեղը` «Dynamica»-ն, 3-րդ տեղը` «Maestrolls»-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող է ճանաչվել «Waveye Inc» ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրել է «Parsl.ai»-ը, 3-րդ տեղը` «OQNI» ընկերությունը։

Ծրագրի մասնակիցներից «Starship Armenia» և «Tripanova» թիմերը համապատասխանաբար 3000 և 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ են ստացել «Rocket Systems» ընկերության կողմից, իսկ «Dynamica» և «OQNI» ընկերությունները խորհրդատվական աջակցություն կստանան «Saege Consultants» ընկերության կողմից հանրային կապերի ռազմավարություն գրելու հարցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները