Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

Վերջին լուրերը
Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 23-ին Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:

Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ծրագրի մասնակիցներ ու հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ արդեն չորրորդ անգամ իրականացվող այս միջոցառումը փաստում է, որ «Ներուժ»-ը կայացած և հաստատուն հիմքերի վրա դրված ծրագիր է, որի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքից դեպի Հայաստան տեխնոլոգիական ներգաղթի ապահովումն է։

Նախարարը վստահություն է հայտնել, որ միջոցառումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նոր ծրագրեր, բիզնես գաղափարներ ու համագործակցություններ կձևավորվեն, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
Ռոբերտ Խաչատրյանը նաև հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել «Ներուժ 4.0»-ի մասնակիցներին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր խոսքում արձանագրել է «Ներուժ» ծրագրի դրական ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական համայնքում՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում այն կընդլայնի իր ծավալները։

«Ներուժ 4.0» ծրագրին մասնակցում է 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից։
ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները