Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ստեղծել է նոր xAI ընկերություն, հայտնում է CNBC-ն։ Ընկերութունը կզբաղվի արհեստական ինտելեկտի (AI) մշակումներով և նպատակ ունի «հասկանալ տիեզերքի իրական էությունը», ասվում է ընկերության կայքում:
xAI Twitter-ի էջում առայժմ միայն մեկ գրառում կա. «Ո՞րն է ամենահիմնական հարցը, որին դեռ պետք է պատասխան տրվի»:
Իսկ xAI-ի կայքում ասվում է, որ ընկերությունը Մասկի X Corp-ի մաս չի կազմում, սակայն այն սերտորեն կհամագործակցի Twitter-ի, Tesla-ի և այլ ընկերությունների հետ՝ «իր առաքելության մեջ առաջընթաց գրանցելու համար»:
xAI-ում աշխատում են մշակողներ, ովքեր համագործակցել են DeepMind-ի, Google Research-ի, Microsoft Research-ի, Twitter-ի և Tesla-ի հետ՝ ներառյալ GPT-3.5 և GPT-4 չաթ-բոտերի և AlphaCode արհեստական ինտելեկտի համակարգի մշակումը:
Այն, որ Մասկը պատրաստվում է գրանցել նոր ընկերություն արհեստական ինտելեկտի ոլորտում, դեռ ապրիլին հայտնել էին The Wall Street Journal-ը, Financial Times-ը և The Verge-ը։ Ըստ FT-ի՝ միլիարդատերը ցանկանում է OpenAI-ի՝ ChatGPT-ի և DALL-E-ի մշակողին, մրցակցին ստեղծել:
Այլ մանրամասներ դեռևս հայասնելի չեն, սակայն աղբյուրը նշում է, որ Մասկը Twitter-ում ավելի մանրամասն կխոսի xAI-ի աշխատանքի մասին ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: