Twitter-ը քննարկում է Meta-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ արագ աճող մրցակից Threads հավելվածի պատճառով, գրում է BBC-ն։
Չորեքշաբթի օրը միլիոնավոր մարդկանց համար գործարկված Threads-ը ստեղծվել է Twitter-ի նմանությամբ և Meta-ի ղեկավարների կողմից ներկայացվել է որպես «բարեկամական» այլընտրանք:
Twitter-ի ղեկավար Իլոն Մասկն ասել է, որ «մրցակցությունը լավ է, խաբեությունը՝ ոչ»։ Սակայն Meta ընկերությունը հերքել է ավելի վաղ հնչեցված մեղադրանքները, որ Threads-ի ստեղծմանն աջակցել են Twitter-ի նախկին աշխատակիցները։
Գործարկումից հետո ավելի քան 30 միլիոն մարդ գրանցվել է նոր հավելվածի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Twitter-ի մրցակից սոցցանցի ստեղծման «հողի վրա» Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին հրավիրել էր խառը կանոններով մարտի (MMA), վերջինս ընդունել էր հրավերը։
Մարկ Ցուկերբերգը համաձայնել է երկաթե վանդակում մենամարտել Իլոն Մասկի դեմ
Մասկն ու Ցուկերբերգն առաջարկներ են ստացել MMA պրոֆեսիոնալ մարտիկներից՝ սպասվող մենամարտին ընդառաջ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: