Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Vanadzor Technology Center – VTC
Տևողություն՝ 3–3,5 ամիս (80 ժամ)
Ձևաչափ՝ հիբրիդային (առցանց և անցանց)
Միջոցառման մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (Vanadzor Technology Center – VTC)՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:
Այս դասընթացի շնորհիվ մասնակիցները.
- կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով վարել տարբեր սոցիալական էջեր,
- կտիրապետեն SMM-ի ողջ գործիքակազմին,
- ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն,
Դասընթացին կարող են մասնակցել Լոռու մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդները:
Դասընթացի մասնակցության համար մայիսի 23-ին տեղի կունենա թեստավորում, որը կստուգի համակարգչային գիտելիքները, ինչպես նաև սոցիալական ցանցերից օգտվելու տարրական հմտությունները, իսկ մայիսի 25-ին կանցկացվի հարցազրույց։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 21-ը ներառյալ ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: