Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն արգելել է OpenAI ընկերությանն օգտագործել Twitter-ի տվյալները, այս մասին գրում է The New York Times-ը:
OpenAI-ն օգտագործել է Twitter-ի տվյալները՝ իր ChatGPT չաթբոտը «մարզելու» համար և դրա համար արտոնագրով վճարել է տարեկան 2 մլն դոլար։ Բայց Մասկն այժմ գտնում է, որ այս գումարը բավարար չէ նման ծառայության համար։
Հատկանշական է, որ ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր ChatGPT-ի մրցակցի հայտնվելու մասին՝ միանալով արհեստական բանականության մշակման մրցավազքին։
Իլոն Մասկը հայտարարել է TruthGPT սեփական չաթբոտի գործարկման մասին
Դեռ մարտի սկզբին Մասկը գրանցել է X.AI ընկերությունը, որը գործունեություն է ծավալելու արհեստական բանականանության ոլորտում։
X.AI. Իլոն Մասկն արհեստական բանականության ոլորտի ընկերություն է հիմնել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: