Amazon-ը հայտարարել է աշխատակազմը 9000-ով կրճատելու պլանների մասին, այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսիի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ ընկերությունը նախատեսում է մոտակա շաբաթների ընթացքում կրճատել աշխատակիցների մի մասին։ Գործակալության տվյալներով՝ առաջին հերթին կրճատումները կազդեն Amazon Web Services-ի տվյալների մշակման կենտրոնի վրա, որը ծառայություններ է մատուցում ամպային հաշվարկների ոլորտում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Amazon-ը պլանավորում է կրճատել ավելի քան 18 հազար աշխատակցի։ Սա ընկերության պատմության ամենամեծ կրճատումների ալիքն է, ինչը պայմանավորված է ընկերության եկամուտների անկմամբ։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերության աշխատուժը գրեթե կրկնապատկվել էր՝ պայմանավորված նոր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առցանց ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով։ Սահմանափակումների վերացումից հետո պահանջարկը նվազել է, ինչը, համապատասխանաբար, բերել է եկամուտների կրճատման։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: