Հայաստանում հեռավար աշխատանքը կթույլատրվի օրենքով

Վերջին լուրերը
Հայաստանում հեռավար աշխատանքը կթույլատրվի օրենքով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Ներդրումային խորհուրդն (IC Armenia) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել են օրենքի նախագիծ, որով Հայաստանում կթույլատրվի հեռավար աշխատանքը։

Երկրում գործող շատ IT ընկերություններ, ֆինանսական, խորհրդատվական, իրավաբանական գրասենյակներ հեռավար աշխատում են ներքին ակտերի կամ պայմանավորվածության հիման վրա, քանի որ Հայաստանում չկա համապատասխան օրենք։

Կորոնավիրուսի համաճարակի փուլում արված օրենքի լրացման շնորհիվ հեռավար աշխատել հնարավոր է միայն տարերային աղետի, համաճարակի ժամանակ։ Օրենքի նախագիծը մշակվել է այս խնդիրը կարգավորելու նպատակով։

«Գործատուի տեսանկյունից բավականին ծախսերի կրճատում կարող է լինել՝ գրասենյակի վարձակալության, էլէներգիայի, կոմունալ ծախսերի: Եթե դիտարկենք աշխատողի տեսանկյունից՝ բոնուսը ճկունություն է, տրանսպորտային ծախսի կրճատում կլինի, էն մարդիկ, որ երեխաներ ունեն, ավելի ճկուն կարող են իրենց առօրյան կազմակերպել»,-1lurer.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը։

Սպասվում է, որ նախագիծը կընդունվի մինչև ամառ։

Կարդացե՛ք նաև՝
Ի՞նչ փ
ոփոխություններ է կրելու Ձեր աշխատավարձը 2023-ին. Աշխատավարձի հաշվիչ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները