Թարմացումից հետո Bing-ի ներբեռնումները մեկ օրում աճել են 10 անգամ

Վերջին լուրերը
Թարմացումից հետո Bing-ի ներբեռնումները մեկ օրում աճել են 10 անգամ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ի Bing որոնողական համակարգի վերջին թարմացումից հետո, որի շրջանակում համակարգում ներդրվել է ChatGPT չաթ-բոտը, ամերիկյան App Store-ում ներբեռնումների կտրուկ աճ է նկատվել, հայտնել է TechCrunch-ը:

Լավագույն անվճար հավելվածների ցանկում Bing-ը բարձրացել է մինչև 12-րդ հորիզոնական, մինչդեռ նախորդ շաբաթ այն նույնիսկ միայն իր կատեգորիայում 160-րդն էր, այլ կերպ ասած՝ ընդհանրապես պահանջարկ չէր վայելում: Մեկ օրում հավելվածի ներբեռնումները տասնապատկվել են:

Թարմացումից հետո Bing-ի ներբեռնումները մեկ օրում աճել են 10 անգամ
Bing-ի դիրքը App Store-ի US-Productivity ենթաբաժնում՝ հունվարի 10-ից մինչև փետրվարի 8-ը
- Advertisement -
Թարմացումից հետո Bing-ի ներբեռնումները մեկ օրում աճել են 10 անգամ

Նման մեծ պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կապված է օգտատերերի կողմից որոնողական հավելվածում AI օգնականի տեխնոլոգիաները փորձարկելու նկատմամբ հետաքրքրությամբ: Մինչդեռ, դրանք դեռևս հասանելի են միայն սահմանափակ թվով օգտագործողների, իսկ մյուսները պետք է գրանցվեն սպասման ցուցակում: Ըստ Microsoft-ի՝ AI-ով սպասարկվող գործառույթները առաջիկա շաբաթներին հասանելի կդառնան միլիոնավոր օգտագործողների համար:

Կարդացե՛ք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները