Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին

Վերջին լուրերը
Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ChatGPT-ին պատասխանը գրեթե չուշացավ: Google-ի և Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել է Bard արհեստական բանականությամբ աշխատող ծառայության թողարկման մասին: Գործիքը դեռևս կարողանում են կիրառել միայն «ստուգված թեստավորողները», իսկ մնացած օգտատերերը կկարողանան կիրառել այն առաջիկա շաբաթների ընթացքում:

Ըստ Google-ի՝ Bard բոտը «ընդգրկում է լայն գիտելիքներ, որոնք հասանելի են աշխարհին, ինչպես նաև Google-ի լեզվական մոդելների ստեղծարարությունն ու խելքը»: Բոտը կարելի է օգտագործել բարդ երևույթներն ու գիտական բացահայտումները հասկանալու, ոգեշնչման աղբյուրներ գտնելու կամ պարզապես աշխարհի լավագույն հարձակվող ֆուտբոլիստների մասին կարդալու, իսկ հետո էլ գնդակի հետ վարժություններ անելու տարբերակներ գտնելու համար:

Bard-ի աշխատանքը հիմնված է LaMDA տեխնոլոգիայի նեյրոցանցի «հեշտացված» տարբերակի վրա: Այն պահանջում է քիչ թվով հաշվարկողական հզորություն, և այդ է պատճառը, որ ավելի լավ կաշխատի մեծ թվով օգտատերերի մոտ: Դա էլ իր հերթին թույլ կտա Google-ին հավաքել պրոդուկտի մասին անհրաժեշտ կարծիքները, որպեսզի դրանք հետագայում վերլուծեն՝ ներքին թեստավորողների արձագանքների հետ միասին:

Ինչպես նշում է TechCrunch-ը, ընկերությունը պահելու է բոտի հետ բոլոր զրույցները՝ նրա ունակություններն է՛լ ավելի լավը դարձնելու համար, եթե կա մտադրություն այս բոտը հետագայում սեփական որոնողական համակարգում ներդնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները