Կանադական Lightspeed ընկերությունը Երևանում մասնաճյուղ է բացել

Վերջին լուրերը
Կանադական Lightspeed ընկերությունը Երևանում մասնաճյուղ է բացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կանադական Lightspeed Commerce ընկերությունը, որը վաճառքի կետերի և էլեկտրոնային առևտրի ծրագրային ապահովման մատակարար է, մասնաճյուղ է բացել Երևանում։

Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայի Խաղաղօվկիանոսյան երկրներում գործող Lightspeed-ը POS համակարգերի առաջատար մատակարար է, որն օգնում է հյուրընկալության բիզնեսներին (օրինակ՝ հյուրանոցներ, ռեստորաններ, գոլֆի ակումբներ և այլն) վերափոխել և միավորել թվային և ֆիզիկական գործառնությունները՝ ապահովելով բազմալիքային վաճառքներ, գլոբալ վճարումներ, ֆինանսական լուծումներ և միացում մատակարարների ցանցերին:

2005թ. Մոնրեալում հիմնադրված ընկերության շրջանառությունը կազմում է 548 մլն դոլար։

Lightspeed-ը 2021թ. 500 մլն դոլարով ձեռք է բերել ռուսական Ecwid էլեկտրոնային առևտրի հարթակը։ Ընկերությունը նաև 425 մլն դոլարով գնել է NuOrder B2B պատվերների հարթակը, որը սպասարկում է մեծածախ և մանրածախ վաճառողներին և բրենդներին։ Իսկ մինչ այդ ընկերությունը 430 մլն դոլարով գնել էր Upserve ռեստորանի կառավարման հարթակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները