Մեկնարկել է Hyper Accelerator-ի հաջորդ խմբի հայտադիմումների ընդունման գործընթացը։
Hyper Accelerator-ը առաջատար աքսելերացիոն ծրագիր է, որի առաքելությունն է օգնել ձեռներեցներին հաջողության հասնել՝ ոչ միայն նրանց տրամադրելով հզոր գործիքներ, այլ նաև աջակցելով նրանց ավելի լավ առաջնորդներ դառնալու և իրենց ստարտափներում կտրուկ աճի հասնելու միջոցով: Այն օգնում է հիմնադիրներին ֆինանսավորել և մեծացնել իրենց ստարտափը 100-օրյա Global Virtual Accelerator ծրագրով:
Շուրջ 5000 ձեռներեցներ ամբողջ աշխարհից արդեն կառուցել են իրենց ստարտափներն այս ծրագրի օգնությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։ Ծրագրի մանրամասներն ու հայտադիմումները կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։