Չնայած մրցակցությանը, ծանր տուգանքներին և համաշխարհային տնտեսության անկմանը, որն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով՝ Ամերիկայի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին հաջողվել է տարիների ընթացքում ավելացնել եկամուտներն ու շահույթը, սակայն այս տարի բախտը կարող է չժպտալ նրանց, գրում է Finmarket.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Համաշխարհային տնտեսությունը պատրաստվում է հերթական ռեցեսիային, քանի որ Եվրոպան ձգտում է դառնալ տեխնոլոգիական ոլորտի գլոբալ կարգավորողը, իսկ նոր մրցակիցներն ու տեխնոլոգիաները սպառնում են տեխնոհսկաներին զրկել իրենց շուկայական մասնաբաժնից:
Խոշոր ընկերությունները, որոնք համաճարակի ժամանակ մեծ ներդրումներ կատարեցին անձնակազմի և նոր ապրանքների մեջ՝ հավատալով, որ վիրտուալ կյանքին անցումը երկարաժամկետ կլինի, այժմ ծախսերը ավելի արագ են կրճատում, քան երբևէ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում, քանի որ նրանց սպասելիքները չեն արդարացել։
Տեխնոլոգիական ընկերությունների թոփ-ղեկավարները և նույնիսկ ամենալավատես ներդրողները ասում են, որ 2023 թվականը, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի, գրում է WSJ-ը։
Meta ընկերությունը սկսում է աշխատակիցների մասշտաբային կրճատումները
Amazon.com Inc-ը հունվարի սկզբին հայտարարել էր, որ կկրճատի ավելի քան 18,000 աշխատատեղ՝ ավելին, քան նախապես նախատեսված էր: Meta-ն նույնպես հայարարեց, որ կկրճատի անձնակազմի 13%-ը կամ 11000 աշխատակցի։ Microsoft-ը նույնպես պատրաստվում է կրճատել մոտ 10 000 աշխատակցի։ Խնդիրներ ունեն նաև Apple-ը, Tesla-ն, Alphabet-ը, Verily Life Sciences-ը այլ ընկերություններ։
Microsoft-ը պատրաստվում է կրճատել ավելի քան 10 հազար աշխատակցի
Ըստ Layoffs.fyi հարթակի, որը տեղեկատվություն է հավաքագրում ընկերությունների հայտարարություններից և լրատվամիջոցներից, ԱՄՆ-ի տեխնոլոգիական հատվածի գործատուները վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կրճատել են ավելի քան 170 000 աշխատատեղ։
Վերլուծաբանները մի քանի հիմնական գործոններ են առանձնացնում, որոնք ստիպում են ընկերություններին խնայել՝ համաշխարհային գնաճի տեմպը, որը բերում է պահանջարկի նվազման և ծախսերի ավելացման, ռուս-ուկրաինական պատերազմը, որի պատճառով խաթարվել է մատակարարման շղթան և մրցակցության աճը։
«Տեխնոլոգիական ընկերությունները ծախսում էին այնպես, ասես 80-ականների ռոք աստղեր լինեին: Այժմ նրանք սկսում են ծախսել ինչպես տարեց մարդիկ՝ ֆիքսված բյուջեով», – ասում է Wedbush Securities-ի վերլուծաբան Դեն Իվսը, ով կարծում է, որ ՏՏ հսկաներն ի վերջո կլուծեն առկա խնդիրները և կսկսեն վերականգնել կատարողականը։
Աշխարհի ամենաթանկարժեք բրենդները. Apple-ը կորցրել է առաջին տեղը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։