Apple-ի կապիտալիզացիան նվազել է 2 տրլն դոլարից

Վերջին լուրերը
Apple-ի կապիտալիզացիան նվազել է 2 տրլն դոլարից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 3,7%-ով, ինչի պատճառով ընկերության կապիտալիզացիան իջել է 2 տրիլիոն դոլարի նշագծից, հայտնում է ixbt.com-ը:

Վերջին անգամ Apple-ի բաժնետոմսերն այդքան արժեցել են 2021 թվականի մայիսին, սակայն վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բացասական գործոնները, ակնհայտորեն, աննկատ չեն մնացել ներդրողների կողմից։

Apple-ի կապիտալիզացիան նվազել է 2 տրլն դոլարից
- Advertisement -
Apple-ի կապիտալիզացիան նվազել է 2 տրլն դոլարից

Այսպիսով, 2022-ի վերջին շատ խոսվեց հիթային iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի մատակարարումների ձգձգումների մասին՝ կապված Չժենչժոուի համաճարակային իրավիճակի սրման հետ, որտեղ էլ գտնվում է այս մոդելների արտադրության ամենամեծ գործարանն է։

Իսկ արդեն այս երկուշաբթի Apple-ը մի քանի մատակարարների ծանուցել է կրճատել AirPods-ի, Apple Watch-ի և MacBook-ի բաղադրիչների արտադրությունը 2023 թվականի առաջին եռամսյակում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բարձր գնաճի ֆոնին պահանջարկի թուլացման պատճառով:

Apple-ի շուկայական կապիտալը գերազանցել է ռեկորդային 3 տրիլիոն դոլարը

Համաձայն Haitong International Securities ներդրումային ընկերության վերլուծաբան Ջեֆ Պուի այս շաբաթվա հետազոտության ակնկալվում է, որ 2023 թվականին վերը նշված բոլոր ապրանքների (գումարած iPhone-ի) մատակարարումները կնվազեն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները