Օրեր առաջ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը սոցցանցում հարցում էր անցկացնել, որտեղ օգտատերերը քվեարկում էին, թե արդյո՞ք Մասկը պետք է մնա գործադիր տնօրենի պաշտոնում։
Հարցման արդյունքների համաձայն՝ նրա հեռանալուն կողմ է քվեարկել օգտատերերի 57,5%-ը։ Ընդհանուր առմամբ քվեարկել է 17,5 մլն օգտատեր։ Միլիարդատերը խոստացել էր ենթարկվել քվեարկության արդյունքներին։
Ինչպես հայտնում են CNBC-ի աղբյուրները՝ Իլոն Մասկը սկսել է նոր գործադիր տնօրեն փնտրել դեռ նախքան քվեարկությունը։
Ինքը՝ ձեռնարկատերը, հայտնել է, որ գլխավոր հարցը ոչ թե գլխավոր տնօրեն գտնելն է, այլ գտնել այնպիսի ղեկավարի, ով կարող է «կենդանի պահել Twitter-ը»։ Նրա խոսքով՝ թեկնածուն դեռևս չի գտնվել։
Մասկը Twitter-ի միանձնյա ղեկավարն էր դարձել սոցիալական ցանցը գնելուց և նախկին գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին աշխատանքից հեռացնելուց հետո։
Ինչպես նշում է Insider-ը, ձեռնարկատերը որոշել է հեռանալ գործադիր տնօրենի պաշտոնից, քանի որ Tesla-ի խոշորագույն բաժնետերերը սկսել են դժգոհություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Մասկն իր ուշադրությունն ուղղել է Twitter-ին և «ըստ էության լքել Tesla-ն»։ Հետևաբար, նա ստիպված է ընտրել երկու ընկերությունների միջև, և ընտրությունը, երևում է, սոցիալական ցանցը չէ։
Twitter-ում թեժ քվեարկություն է. Իլոն Մասկը կարող է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։