Twitter-ում թեժ քվեարկություն է. Իլոն Մասկը կարող է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը

Վերջին լուրերը
Twitter-ում թեժ քվեարկություն է. Իլոն Մասկը կարող է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն հարթակի օգտատերերը։

Այս գիշեր նա առցանց հարցում է կազմակերպել և խոստացել ենթարկվել հարցման արդյունքներին։

- Advertisement -
Twitter-ում թեժ քվեարկություն է. Իլոն Մասկը կարող է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը

«Արդյո՞ք ես պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Ես կենթարկվեմ հարցման արդյունքներին», — գրել է նա: Այնուհետև մեկնաբանություններ թողել հարցման տակ, որոնցից մեկում մասնավորապես ասում է՝ «Վախեցեք սեփական ցանկություններից, դրանք կարող են իրականանալ»։

Այս պահին հարցմանը կողմ է քվեարկել օգտատերերի 57.5%-ը, իսկ դեմ՝ 42.5%-ը։ Ընդհանուր առմամբ հարցմանը դեռևս մասնակցել է 16.6 մլն օգտատեր։

Սա առաջին դեպքը չէ, երբ Մասկը որոշում է կայացնում Twitter-ի օգտատերերի հարցումներով:Օրինակ, 2021-ին օգտատերերի քվեարկությամբ Իլոն Մասկը վաճառել էր Tesla-ում իր բաժնետոմսերի 10%-ը (այն ժամանակ փաթեթն արժեր մոտ 21 միլիարդ դոլար):

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները