Աշխարհահռչակ National Geographic ամսագիրն անդրադարձել է հայկական Ռոբին սոցիալական ռոբոտին և անվանել նրան Robot Doc:
Robin-ը առաջին հայկական AI ռոբոտն է, որը ստեղծվել է Expper Technologies-ի թիմի կողմից։ Ռոբոտի առաքելությունն է օգնել հոսպիտալացման մեջ գտնվող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև տանել բուժումը։
«Երեխաների համար օրերը կարող են երկար երկար և սթրեսային լինել հիվանդանոցներում։ Հենց դրա համար էլ ստեղծվել է Robin the Robot-ը, որը կարող է կատակներ անել, խաղեր խաղալ և պատասխանել երեխաների հարցերին։ Մոտավերապես 8 տարեկան երեխայի հասակով ռոբոտն օգտագործում է AI տեխնոլոգիան՝ երեխաների դեմքի արտահայտությունն ու խոսքը վերլուծելու և դրանց արձագանքելու համար։ Բոտը պանդեմիայի ընթացքում արդեն շատ մեծ աջակցություն է ցույցաբերել երեխաներին, երբ ծնողներն ու ընկերները չէին կարող այցելել նրանց։ Շնորհակալություն, դոկ»,-նշվում է ամսագրում։
Հիշեցնենք, որ տարեսկզբին ռոբոտը ներգրավել էր 2 մլն դոլար ներդրում, իսկ նախորդ տարի TIME-ը Ռոբինին ճանաչել էր 2021-ի լավագույն գյուտ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։