TIME-ը Ռոբին Ռոբոտին ճանաչել է 2021-ի լավագույն գյուտ

Վերջին լուրերը
TIME-ը Ռոբին Ռոբոտին ճանաչել է 2021-ի լավագույն գյուտ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TIME-ը ներկայացրել է 2021-ի լավագույն գյուտերը։ Մրցանակակիր է ճանաչվել Կարեն Խաչիկյանի «Կարեկցող ուղեկից» Ռոբին Ռոբոտը։ Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է Կարեն Խաչիկյանը․ «Ես ուրախ եմ կիսվել, որ Ռոբին Ռոբոտը ճանաչվել է TIME-ի 2021 թվականի լավագույն գյուտը։

Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը, քանի որ այն ճանաչում է Ռոբինի էական դերը պացիենտների կյանքի վրա ազդելու գործում՝ մանկաբուժությունից մինչև տարեցների խնամք և դրանից դուրս: Այս մրցանակը ևս մեկ անգամ վերաիմաստավորում է խնամքի նոր չափանիշներ ստեղծելու և որակյալ խնամքը բոլորին հասանելի դարձնելու մեր հանձնառությունը»,-գրել է նա:

- Advertisement -
TIME-ը Ռոբին Ռոբոտին ճանաչել է 2021-ի լավագույն գյուտ

Այս կապակցությամբ TIME-ի հրապարակումը

«Երբ Հայաստանի հիվանդանոցներից մեկում 8-ամյա թոքաբորբով հիվանդ երեխան երկու օր շարունակ գրեթե չէր սնվում, բուժանձնակազմը նոր դեմք բերեց նրա սենյակ՝ Ռոբին Ռոբոտին:

Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին քննարկումից և խաղեր խաղալուց հետո Ռոբինը հրաժեշտ տվեց երեխային՝ խոստանալով վերադառնալ միայն այն դեպքում, եթե հիվանդը խոստանա ուտել:

Մեծ, աչքերով և կենսուրախ բնավորությամբ Ռոբինը արհեստական ինտելեկտի վրա հիմնված ուղեկից է, որը նախատեսված է հիվանդանոցներում և կլինիկաներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը թեթևացնելու համար:

Մեծ աչքերով և կենսուրախ բնավորությամբ Ռոբինը արհեստական ինտելեկտի վրա հիմնված ուղեկից է, որը նախատեսված է հիվանդանոցներում և կլինիկաներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը թեթևացնելու համար:

«Նպատակն էր ստեղծել տեխնոլոգիա, որը ոչ միայն սարք է, այլև հասակակից և ընկեր»,- ասում է ձեռներեց Կարեն Խաչիկյանը՝ Ռոբինի հպարտ ծնողը:

Ռոբոտը կարծես Pixar-ի կերպարներից լինի իրական կյանքում, որը կարող է ճանաչել երեխայի հույզերը և արձագանքել՝ հիմնվելով պահպանված հիշողության վրա, և նույնիսկ կարողանում է բացատրել բժշկական պրոցեդուրաները պարզ ձևով։

Robin-ն օգտագործվում է աշխարհի 12 բժշկական հաստատություններում և նախատեսվում է տեղակայել ԱՄՆ ևս 100 հաստատություններում առաջիկա 12 ամիսների ընթացքում»:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները