«Ռոբին» ռոբոտների հեղինակ Expper Technologies-ը ներգրավել է 2 մլն դոլարի ներդրում Starta VC-ից և իր համաներդրող հարթակներ Liqvest-ից ու Formula VC-ից, հայտնել է ընկերության CEO և համահիմնադիր Կարեն Խաչիկյանը:
«Ռոբին» ռոբոտները ավտոմատացված խնամող-օգնականներ են, որոնք էմոցիոնալ արհեստական բանականության և ավտոմատացման տեխնոլոգիաների շնորհիվ օգնում են կլինիկաների աշխատակիցներին՝ պացիենտներին խնամելու գործում և ընդլայնում խնամքի ծառայությունները:
«Այս ներդրումների միջոցով մենք պատրաստվում ենք կրկնապատկել մեր թիմը, մեծ քանակով նոր ռոբոտեր ստեղծել և տասնյակ հազարավոր նոր ժպիտներ պարգևել երեխաներին։
Ռոբինը ստեղծվել է Հայաստանում, զարգանալու է Հայաստանում և ապացուցելու է, որ Հայաստանում կարելի է ստեղծել չափազանց բարդ պրոդուկտներ, որոնք կօգնեն մարդկանց ամբողջ աշխարհում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Խաչիկյանը:
2019թ. «ծնված» «Ռոբինը» ավելի վաղ TIME ամսագրի կողմից ճանաչվել էր 2021թ. լավագույն 100 հայտնագործություններից մեկը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։