Արհեստական բանականության տեխնոլոգիայով իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունն ընդգրկվել է G2-ի վարկանիշում՝ որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում։
G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է, որը տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ օգտագործում են ծրագրային ապահովման ավելի խելացի որոշում կայացնելու համար՝ հիմնված մասնագիտական արձագանքների վրա:
Վարկանիշի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։