Բլոկչեյնի ոլորտում կիբեռանվտանգությամբ զբաղվող Hexens ընկերությունը IOSG Ventures-ի գլխավորությամբ 4,2 մլն դոլարի սաղմնային ներդրում է ստացել։
Գործարքն իրականացվել է Delta Blockchain Fund-ի, Chapter One-ի, Hash Capital-ի, ImToken Ventures-ի, Tenzor Capital-ի, Polygon-ի և այլ բլոկչեյն նախագծերի հրեշտակների մասնակցությամբ:
Սիփան Վարդանյանի և Վահե Կարապետյանի համնադրած ընկերությունը տրամադրում է ընդլայնված կիբեռանվտանգության ծառայություններ՝ շեշտը դնելով կիբեռանվտանգության խորհրդատվության (Security Advisory), լայնածավալ ներթափանցման թեստավորման (Full-Scale Pentest), բլոքչեյն աուդիտների (Blockchain Audits) և կիբեռհանցագործությունների հետաքննության (Cyber Investigations & OSINT) վրա:
Ընկերությունը ծրագրում է 2023 թվականի վերջին գործարկել իր առաջին պրոդուկտը։
«Միայն 2022 թվականին կրիպտո հարձակումների հետևանքով $2 մլրդ կորուստը ցույց է տալիս կիբեռանվտանգության կարևորությունը և առաջին կարգի կիբեռանվտանգության ծառայությունների մեծ պահանջարկը։ Մենք ուրախ ենք համագործակցել Hexens թիմի հետ՝ Web 3.0-ն ավելի ապահով վայր դարձնելու առաքելությամբ»,- ասել է IOSG Ventures-ի գործընկեր Քուինի Վուն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։