Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 16-ին ժամը 10։00-ին մեկնարկելու է Devfest Armenia 2021 ՏՏ համաժողովը։
Devfest Armenia 2021 Վանաձորի կոնֆերանսին ներկայացվելու է 12 թեմա, որից 10-ը խոսնակների կողմից ներկայացումներով, 2-ը՝ պանելային քննարկումներով։
Կոնֆերանսները կազմակերպվում են սկսած 2012 թվականից։
Այս տարի կոնֆերանսը տեղի կունենա արդեն 9-րդ անգամ անընդմեջ։ Երևանից դուրս միջոցառումը կազմակերպելու նպատակն է՝ տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների ապակենտրոնացումն ու տեխնոլոգիական ակտիվության դիվերսիֆիկացիան։
Տեխնո-կոնֆերանսի գլխավոր գործընկերներն են՝ Google և Epam Armenia ընկերությունները։ Կազմակերպմանն աջակցում են նաև Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը (VTC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF)։
Մասնակիցների գրանցումը և միջոցառման օրակարգը` https://devfest.am կայքում:
Երևանից մասնակիցների համար նախատեսվում է նաև անվճար երկկողմանի փոխադրում, որից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցման ձևանմուշը լրացնելիս նշել համապատասխան նշավանդակը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։