Հայաստանում հարկային եկամուտների մասով պատմական ռեկորդ է արձանագրվել

Վերջին լուրերը
Հայաստանում հարկային եկամուտների մասով պատմական ռեկորդ է արձանագրվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։ Արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ, հայտնում է ՀՀ հարկային ծառայության պաշտոնական կայքը։

Նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ, իսկ 2022 թ․ 9 ամիսների տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 36.8 հազարով կամ 6 տոկոսով, իսկ 2020 թ․ ցուցանիշը՝ շուրջ 60 հազարով:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և  8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0.5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։

«Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարությանը և հարկային կարգապահության բարելավմանը։ Հարկային վարչարարությունը տարեցտարի իրականացվում է ավելի թիրախային՝ հիմնված վերլուծական գործիքների վրա»,-հայտնել է նա։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները