Շվեյցարական Լուգանո քաղաքում McDonald’s արագ սննդի ցանցի ռեստորաններում սկսել են պատվերների համար վճարումներ ընդունել կրիպտոարժույթով, հայտնում է Bitcoin Magazine-ը։
Կրիպտոարժույթով վճարումների ընդունումը ընկերության կողմից անցկացվում է որպես փորձարկում։ Այն նաև ամբողջ Լուգանո քաղաքով անց կացվող փորձարկման մաս է. 2022թ. մարտին քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ ընդունելու են բիթքոինը, Tether-ը և LVGA տոկենը որպես օրինական վճարամիջոց։
Կրիպտոարժույթի միջոցով Լուգանո քաղաքում հնարավոր է նաև վճարել հարկերը, ավտոկայանատեղիի վճարումները, կոմունալ վճարները և այլն։ Ակնկալվում է, որ McDonald’s-ի օրինակին կհետևեն նաև մյուս ռեստորանները և խանութները, և կրիպտոարժույթով վճարում ընդունող ընկերությունների քանակը կհասնի 200-ի։
Ավելի վաղ՝ 2021թ. սեպտեմբերին Սալվադորը դարձել էր առաջին երկիրը, որ օրինական կարգով թույլատրել էր ընդունել վճարումներ կրիպտոարժույթով։