Հայկական Hexact ընկերության Hexowatch պրոդուկտը առաջին տեղն է գրավել GetApp 2022 տվյալների վերլուծության հավելվածների վարկանիշում՝ գրանցելով առավելագույն 100 միավոր։
GetApp-ը համեմատել է ավելի քան 300 առաջատար տվյալների վերլուծության ծրագրեր՝ նախորդ տարվա ընթացքում օգտագործողների թողած կարծիքների հիման վրա, որի արդյունքում կազմել է հավակնորդների կարճ ցուցակը։ Այնուհետև գնահատվել են ծրագրերը ըստ 5 չափանիշների՝ օգտագործման պարզություն, արժեք գնի դիմաց, ֆունկցիոնալություն, հաճախորդների աջակցություն և երաշխավորելու հավանականություն։ Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն արժեքը 20 միավոր է, և Hexowatch-ը բոլոր չափանիշներով ստացել է առավելագույն գնահատական։
Hexowatch-ն արհեստական բանականությամբ համալրված առցանց փոփոխությունների մոնիտորինգի եւ ծանուցման գործիք է, որը թույլ է տալիս տեղեկանալ ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, կոդի, տեխնոլոգիական, հասանելիության կամ գների փոփոխությունների մասին: Օգտագործողները կարող են նաև որոշակի ընտրված հաճախականությամբ կատարել սքրինշոթեր՝ հետագայում դրանք որպես ապացուցողական հիմք օգտագործելու համար։
Կարդացե՛ք նաև How2B-ի անդրադարձը Hexact-ի մասին։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։