6-ամյա աղջիկը տեսախաղ է ստեղծել և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

Վերջին լուրերը
6-ամյա աղջիկը տեսախաղ է ստեղծել և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կանադայի Օնտարիո նահանգից վեցամյա Սիմար Խուրանան դարձել է տեսախաղերի՝ աշխարհի ամենաերիտասարդ մշակողը՝ երեխաների համար առողջ սնվելու մասին կրթական տեսախաղ ստեղծելով։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։

Նա սկսել է ծրագրավորում սովորել մեկ տարի առաջ՝ շաբաթը երեք անգամ հաճախելով դասերի։ Մաթեմատիկայի և ծրագրավորման ունակությունները նկատել է աղջկա հայրը:

- Advertisement -
6-ամյա աղջիկը տեսախաղ է ստեղծել և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

«Սիմարն ինքնուրույն սովորել է մաթեմատիկա՝ դիտելով YouTube-յան տեսանյութեր։ Ես զգացի, որ նրա մոտ լավ կստացվի նաև ծրագրավորումն ու առաջարկեցի նրան փորձել ծրագրավորման դասընթաց, ինչը նրան իսկապես դուր եկավ»,- ասել է Սիմարի հայրը:

Սիմարի համար ծրագրավորման դասընթացներ գտնելը հեշտ չի եղել, քանի որ դպրոցների և դասընթացների մեծ մասը հրաժարվել էր ընդունել նրան՝ չափազանց երիտասարդ տարիքի պատճառով: Հետո մի քանի ամիս սովորելուց հետո աղջիկը որոշել է, որ ցանկանում է իր տարիքի երեխաների համար տեսախաղ ստեղծել։

Սիմարն ասում է, որ ցանկանում է դառնալ խաղերի մշակող, երբ մեծանա: Նա վերջերս արել է իր առաջին քայլերն արհեստական ​​ինտելեկտի և մեքենայական ուսուցման ոլորտում և վճռական է ապագայում նոր ռեկորդներ գերազանցելու հարցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները