Հայկական «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ն ՏՏ կենտրոնի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացման համար կներդնի 3 մլրդ ՀՀ դրամ, տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:
Կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Նոր մասնաշենքը կառուցվելու է Իսակովի 13/12 հասցեում՝ ներառելով ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, գրասենյակային ժամանակակից տարածքներ, նորարարական ինկուբատորներ ստարտափերի համար:
Կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 377 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։