2023 թվականի ամենաթանկ համաշխարհային ապրանքանիշները. Interbrand

Վերջին լուրերը
2023 թվականի ամենաթանկ համաշխարհային ապրանքանիշները. Interbrand
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Interbrand gործակալությունը հրապարակել է 2023թ. ամենաթանկ համաշխարհային ապրանքանիշների ցուցակը։

Մոտ քառորդ դար Interbrand-ը կազմում է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը, ինչի համար ամեն տարի ավելի քան 100,000 եզակի տվյալների միավորներ են չափվում՝ եզրակացություններ անելու անընդհատ զարգացող շուկայի և մշակույթի ու ընդհանրապես աշխարհի ձևավորման գործում արժեքավոր ապրանքանիշերի դերի մասին:

- Advertisement -
2023 թվականի ամենաթանկ համաշխարհային ապրանքանիշները. Interbrand

Ստորև ներկայացնում ենք ամենաթանկ ապրանքանիշների թոփ տասնյակը.

  1. Apple-ը, ինչպես և 2022-ին, այս տարի ևս գլխավորում է ցուցակը։ Ապրանքանիշի արժեքը 2023-ին աճել է 4%-ով և կազմել 502.68 մլրդ դոլար։
  2. Microsoft ապրանքանիշի արժեքը 316.66 մլրդ դոլար է, արժեքն աճել է 14%-ով։ 2022թ.-ին նույնպես Microsoft-ը 2-րդ հորիզոնականում էր։
  3. Amazon-ի արժեքը 276.93 մլրդ դոլար է։ Ապրանքանիշի արժեքն աճել է 1%-ով։
  4. Google-ը 4-րդ տեղում է՝ 260.26 մլրդ դոլարով, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3%-ով։
  5.  Samsung-ը 91.41 մլրդ դոլարով եզրափակում է թոփ հնգյակը։ Արձանագրել է աճ 4%-ով։
  6. Toyota-ն վեցերորդն է՝ 64.5 մլրդ դոլարով, արժեքն աճել է 8%-ով։
  7. Mercedes-Benz ախրանքանիշի արժեքն աժել է 9%-ով՝ կազմելով 61.41 մլրդ դոլար։
  8. Coca-Cola-ն 8-րդն է՝ 58.05 մլրդ դոլարով, ապրանքանիշի արժեքն աճել է 1%-ով։
  9. Nike-ի արժեքը ավելացել է 7%-ով և կազմել 53.77 մլրդ դոլար։
  10. BMW-ն էլ 51.16 մլրդ դոլարով եզրափակում է ամենաթանկ ապրանքանիշների թոփ տասնյակը։ Բրենդի արժեքն աճել է 10%-ով։

2023թ.-ին 10%-ից ավել աճ արձանագրած ապրանքանիշներն են՝ AirBnb՝ 22%, Porsche`20%, Hundai`18%. Ferrari`16%, Sephora`15%, Microsoft`14%, Adobe`14%, Linkedin`13%, Sony` 12%, Allianz`12%, Red Bull`12%, Prada`12%, Starbucks՝ 10%։ Zara` 10%, Hermes`10%, BMW`10% և Lego`10%։

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները