Interbrand gործակալությունը հրապարակել է 2023թ. ամենաթանկ համաշխարհային ապրանքանիշների ցուցակը։
Մոտ քառորդ դար Interbrand-ը կազմում է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը, ինչի համար ամեն տարի ավելի քան 100,000 եզակի տվյալների միավորներ են չափվում՝ եզրակացություններ անելու անընդհատ զարգացող շուկայի և մշակույթի ու ընդհանրապես աշխարհի ձևավորման գործում արժեքավոր ապրանքանիշերի դերի մասին:
Ստորև ներկայացնում ենք ամենաթանկ ապրանքանիշների թոփ տասնյակը.
- Apple-ը, ինչպես և 2022-ին, այս տարի ևս գլխավորում է ցուցակը։ Ապրանքանիշի արժեքը 2023-ին աճել է 4%-ով և կազմել 502.68 մլրդ դոլար։
- Microsoft ապրանքանիշի արժեքը 316.66 մլրդ դոլար է, արժեքն աճել է 14%-ով։ 2022թ.-ին նույնպես Microsoft-ը 2-րդ հորիզոնականում էր։
- Amazon-ի արժեքը 276.93 մլրդ դոլար է։ Ապրանքանիշի արժեքն աճել է 1%-ով։
- Google-ը 4-րդ տեղում է՝ 260.26 մլրդ դոլարով, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3%-ով։
- Samsung-ը 91.41 մլրդ դոլարով եզրափակում է թոփ հնգյակը։ Արձանագրել է աճ 4%-ով։
- Toyota-ն վեցերորդն է՝ 64.5 մլրդ դոլարով, արժեքն աճել է 8%-ով։
- Mercedes-Benz ախրանքանիշի արժեքն աժել է 9%-ով՝ կազմելով 61.41 մլրդ դոլար։
- Coca-Cola-ն 8-րդն է՝ 58.05 մլրդ դոլարով, ապրանքանիշի արժեքն աճել է 1%-ով։
- Nike-ի արժեքը ավելացել է 7%-ով և կազմել 53.77 մլրդ դոլար։
- BMW-ն էլ 51.16 մլրդ դոլարով եզրափակում է ամենաթանկ ապրանքանիշների թոփ տասնյակը։ Բրենդի արժեքն աճել է 10%-ով։
2023թ.-ին 10%-ից ավել աճ արձանագրած ապրանքանիշներն են՝ AirBnb՝ 22%, Porsche`20%, Hundai`18%. Ferrari`16%, Sephora`15%, Microsoft`14%, Adobe`14%, Linkedin`13%, Sony` 12%, Allianz`12%, Red Bull`12%, Prada`12%, Starbucks՝ 10%։ Zara` 10%, Hermes`10%, BMW`10% և Lego`10%։
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: