2022-ի առաջին 7 ամիսներին ՏՏ ոլորտի շրջանառությունն ավելացել է 56,7%-ով

Վերջին լուրերը
2022-ի առաջին 7 ամիսներին ՏՏ ոլորտի շրջանառությունն ավելացել է 56,7%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ․ առաջին յոթ ամիսներին՝ 2021 թ.նույն ժամանակահատվածի համեմատ, շրջանառությունն աճել է 56,7%-ով։

2022 թ. հուլիսի վերջի դրությամբ, Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատում է 17 714 մարդ, գործում է 2546 ՏՏ ընկերություն։

- Advertisement -
2022-ի առաջին 7 ամիսներին ՏՏ ոլորտի շրջանառությունն ավելացել է 56,7%-ով

2022 թ․ ապրիլի դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կազմում էր Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4%-ը։ Տարեսկզբի դրությամբ ոլորտն աճել է մինչեւ 7,4%։ Վերջին 15 տարիների ընթացքում ոլորտում տարեկան աճը կազմել է ավելի քան 10%։

2015-ից Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ընկերություններին հարկերից ազատելու մասին օրենքը, որը նպատակ ունի զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը. այն թույլ է տալիս նորաստեղծ կազմակերպություններին վճարել ընդամենը 10% եկամտահարկ և ազատվել շահութահարկից։

Հարկային արտոնությունների համար կարող են դիմել ընկերությունները, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ, տվյալների մշակմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացմամբ, էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ, համակարգչային անիմացիայով ու մոդելավորմամբ և այլն։

Ի՞նչ է ՏՏ հավաստագիրը, ինչպե՞ս ստանալ։

2022 թ հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1039 կազմակերպություն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները