ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 14.4%-ով

Վերջին լուրերը
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 14.4%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. 11 ամսիների ընթացքում (հունվար-նոյեմբեր) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 14.4%-ով, հայտնում է ՀՀ ԱՎԾ-ն։

Միայն նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ ցուցանիշն ավելացել է 13.8%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 8.4%-ով, շինարարության ծավալը՝ 13.9%-ով:

Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 16.2%, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 28.2%-ով:

Այս տարվա հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 67.8 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 75.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.6 տոկոսով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները