2022թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում 13% տնտեսական աճ է գրանցվել

Վերջին լուրերը
2022թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում 13% տնտեսական աճ է գրանցվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Ազգային Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է մոտ 1 տրլն 899 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 13%-ով: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 641 105 դրամ, 1424 դոլար և 1336 եվրո:

Նշված 13% աճի 11.45 տոկոսային կետը ապահովել են միայն առևտուրն և ծառայությունները: Համեմատության համար՝ շինարարությունը աճին նպաստել է 1.41%-ով, արդյունաբերությունը՝ 0.58, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է թողել՝ 0.15 տոկոսային կետով զսպելով է այն։

2022թ. երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի կառուցվածքում առավել մեծ բաժին են կազմել մանրածախ և մեծածախ առևտուրը (12,3%), մշակող արդյունաբերությունը (10,7%), գյուղատնտեսությունը (10,0%), ֆինանսական և ապահովագրական հատվածը (9,8%):

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ առավել մեծ աճ են արձանագրել ֆինանսական և ապահովագրական գործունեության (67,2%), տեղեկատվության և կապի (30,3%), շինարարության (30,2%), կացության և հանրային սննդի կազմակերպման (28,5%), փոխադրումների և պահեստային տնտեսության (23,8%) ոլորտները:

Կարդացե՛ք նաև՝ Անցում անկանխիկ վճարումների. Ի՞նչ է փոխվում և ի՞նչ հետևանքներ կլինեն բիզնեսի համար

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները