2021-ին 10 երկրից 9-ում կենսամակարդակը նվազել է․ Հայաստանը 85-րդ տեղում է

Վերջին լուրերը
2021-ին 10 երկրից 9-ում կենսամակարդակը նվազել է․ Հայաստանը 85-րդ տեղում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԶԾ) կազմած Մարդկային զարգացման ինդեքսի համաձայն՝ աշխարհի 10 երկրներից 9-ում 2021 թվականին կենսամակարդակը վատացել է, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ այդ վարկանիշի՝ 2021 թվականի աշխարհի ամենազարգացած երկիրը Շվեյցարիան է՝ 0,962 ցուցանիշով։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Նորվեգիան եւ Իսլանդիան (0,961 եւ 0,959):

- Advertisement -
2021-ին 10 երկրից 9-ում կենսամակարդակը նվազել է․ Հայաստանը 85-րդ տեղում է

Գերմանիան 2015 թվականի համեմատ նահանջել է հինգ հորիզոնականով եւ զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 0,942 միավորով։

ԱՄՆ-ը, որը 1990թ. գլխավորում էր վարկանիշի առաջին հորիզոնականը, այժմ միայն 21-րդ տեղում է (0,921):

Ռուսաստանը 52-րդ հորիզոնականում է, Ուկրաինան 77-րդ։ Հայաստանը 85-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 91-րդ, Վրաստանը՝ 63-րդ, Թուրքիան եւ Իրանը՝ համապատասխանաբար 48-րդ եւ 76-րդ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները