2024 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 1,3 տրիլիոն ՀՀ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 4.4%-ով, տեղեկանում ենք ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 83,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր վճարված հարկերի չափով։
2024-ի երրորդ եռամսյակում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը վճարած հարկերի մեծությամբ երկրորդն է՝ 49,1 մլրդ ՀՀ դրամ։ Վճարած հարկերի չափը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 63%-ով։
Վճարած հարկերի չափը ավելացնելով 28,21%-ով՝ «Գրանդ Տոբակո»-ն զբաղեցրել է ցանկում 3-րդ հորիզոնականը։
Հաջորդում է «Գազպրոմ Արմենիան»՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերի չափով, որը նախորդ տարվա արդյունքներին զիջում է 8%-ով։
Առաջին հնգյակը եզրափակել է «Փրիթի Ուեյը» ընկերությունը՝ շուրջ 28 մլրդ ՀՀ դրամ վճարած հարկերով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 19,8%-ով։
Ցանկում հաջորդել են «Ամերիաբանկ»-ը (20,4 մլրդ ՀՀ դրամ), «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը (17,6 մլրդ ՀՀ դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն (14,7 մլրդ ՀՀ դրամ), «Վիվա Արմենիա»-ն (14,5 մլրդ ՀՀ դրամ):
Խոշոր հարկ վճարողների տասնյակը եզրափակում է «Սիթի»-ն (13,9 մլրդ ՀՀ դրամ)։
Վճարված հարկերից հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։
Կարդացե՛ք նաև.