84 տարի նույն ընկերությունում. 100-ամյա տղամարդը գերազանցել է Գինեսի ռեկորդը

Վերջին լուրերը
84 տարի նույն ընկերությունում. 100-ամյա տղամարդը գերազանցել է Գինեսի ռեկորդը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բրազիլացի 100-ամյա Ուոլտեր Օրթմանը գերազանցել է նույն ընկերությունում ամենաերկար պաշտոնավարման ռեկորդը՝ աշխատելով 84 տարի և 9 օր, հայտնում է Business Insider-ը։

Ռեկորդակիրը միացել է ReneauxView տեքստիլ ընկերությանը (նախկինում՝ Industrias Renaux S.A.) որպես առաքման գծով օգնական դեռ 1938 թվականի հունվարի 17-ին՝ ընդամենը 15 տարեկան հասակում։

- Advertisement -
84 տարի նույն ընկերությունում. 100-ամյա տղամարդը գերազանցել է Գինեսի ռեկորդը

Ընտանիքի հինգ երեխաներից ավագը ստիպված է եղել դա անել՝ իր ընտանիքին ֆինանսապես օգնելու համար։

Գերմաներենի իմացության և նորը սովորելու ցանկության շնորհիվ երիտասարդը շատ արագ սկսել է բարձրանալ կարիերայի սանդուղքով: Սկզբում նա դարձել է վաճառող, ապա ստացել է վաճառքի մենեջերի կոչում։

Ուոլտերը 100 ամյակը նշել է ապրիլին և Գինեսի ռեկորդների գրքի կողմից ստացել վկայական՝ որպես նույն ընկերությունում ամենաերկար աշխատած մարդն աշխարհում։ Նա գերազանցել է 2019 թվականին սահմանած սեփական ռեկորդը, երբ աշխատանքային գրքում ծառայության ստաժը կազմում էր 81 տարի 85 օր։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները