Կառավարությունը հավանություն է տվել Երևանի Ձորագյուղ թաղամասում բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցմանը։ Բիզնես կենտրոնի կառուցման համար ներդրվելու է 10 մլն դոլար։
Նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան, ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված՝ ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։
Այն իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ, այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ. արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով: Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղ և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի:
Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։ Աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։