Forbes պարբերականի ռուսական հրատարակչությունը ներկայացրել է 2023թ. Ռուսաստանի հարևան երկրների 50 ամենահուսալի բանկերի վարկանիշը, որում ներառվել է 10 հայկական բանկ։
Վարկանիշում ընդգրկված բանկերն են՝
- Արդշինբանկ (16-րդ տեղ)
- Ամերիաբանկ (18-րդ տեղ),
- Ինեկոբանկ (22-րդ տեղ)
- Հայէկոնոմբանկ (25-րդ տեղ)
- ԱԿԲԱ բանկ (29-րդ տեղ)
- Կոնվերսբանկ (35-րդ տեղ)
- Հայբիզնեսբանկ (40-րդ տեղ)
- Արմսվիսբանկ (41-րդ տեղ)
- Արարատբանկ (42-րդ տեղ)
- Էվոկաբանկը (43-րդ տեղ)
Բանկերը դասակարգված են միջազգային վարկանշային գործակալությունների (Fitch, Moody’s, Standart and Poor’s) տվյալների հիման վրա: Ինչքան բարձր են բանկի վարկանիշային գնահատականները, այնքան բարձր վարկանշային տեղ է այն զբաղեցնում։ Հավասար գնահատականների դեպքում հաշվի է առնվել բանկի ակտիվների ծավալը։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: