Ցուկերբերգը ներկայացրել է Instagram-յան ալիքները

Վերջին լուրերը
Ցուկերբերգը ներկայացրել է Instagram-յան ալիքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Instagram-ը ներկայացրել է անձնական հաղորդագրություններում ալիքներ ունենալու հնարավորությունը: Նոր գործառույթի մասին պատմել է Մարկ Ցուկերբերգը Facebook-ի իր էջում:

Նա հրավիրել է հետևորդներին՝ միանալու իր Meta Channel-ին, որտեղ խոստացել է կիսվել ընկերության պրոդուկտների մասին նորություններով: Այժմ ալիքի հետևորդների թիվը մոտենում է 300 հազարին:

Ցուկերբերգը ներկայացրել է Instagram-յան ալիքները

Արդեն ալիքում Ցուկերբերգը պատմել է, որ այդ ձևաչափը տեքստային գրառումների, նկարների, հարցումների, ինչպես նաև մասնակիցների կողմից «ռեակցիաներ» ուղարկելու և քվեարկելու համար է: Ալիքի մասնակից կարող են դառնալ այդ ալիքը ստեղծողի հետևորդները:

Առաջիկա ամիսները ընկերությունը պլանավորում է նման ալիքներ ավելացնել նաև Facebook-ում և Messenger-ում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
Ցուկերբերգը ներկայացրել է Instagram-յան ալիքները
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները