Հունիսի 17-ին Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստոգրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին, հայտնում է Zangi ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։
«Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր Արցախցիների համար»,- նշել է նա։
Նախագիծը կոչվում է ArtsakhX և ունի հետևյալ առանձնահատկությունները.
- Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։
- Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։
- Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։
- Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։
«ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։
ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով»,- գրել է Վահրամ Մարտիրոսյանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: