Հայկական Zangi-ն առաջ է անցել Signal-ից և Viber-ից

Վերջին լուրերը
Հայկական Zangi-ն առաջ է անցել Signal-ից և Viber-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Zangi հավելվածը Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում առաջ է անցել Signal-ից և Viber-ից և դարձել 4-րդ ամենաօգտագործվող հավելվածը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Zangi-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

Հայկական Zangi-ն առաջ է անցել Signal-ից և Viber-ից

«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից եւ Viber-ից։

- Advertisement -
Հայկական Zangi-ն առաջ է անցել Signal-ից և Viber-ից

Մենք աճում ենք նաեւ Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում եւ Ասիական տարածաշրջանում»,- նշել է նա։

Zangi-ն հայկական հավելված է, որը թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել համացանցի օգնությամբ։ Մեսենջերը չի գաղտնալսվում և տվյալները սերվերներում չեն պահպանվում։ Ամբողջ հաղորդակցությունը ծածկագրված է և Zangi-ն չի պահպանում հաղորդագրություններն ու կոնտակտները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները